Այսօր մենք ունենք ընդհանուր երազանք։ Երազանք՝ խաղաղ և երջանիկ կյանքի մասին։ Երկրի մասին՝ առանց պատերազմների, որտեղ կարելի է աշխատել, դաստիարակել երեխաներ, ապագա կառուցել. Միասնության թևեր

«Սիրելի՛ կանայք և մայրեր,

Շնորհավորում ենք ձեզ՝ Մայրության և գեղեցկության օրվա կապակցությամբ։

Այսօր, ինչպես և ամեն օր, մենք Ձեզ դիմում ենք մեծ սիրով և երախտագիտությամբ։ Հենց ձեր շնորհիվ է ամրանում յուրաքանչյուր ընտանիք ու տուն, իսկ դա նշանակում է՝ ամբողջ մեր երկիրը։ Մենք միշտ ձեզ պարտական կմնանք։

Այսօր մենք ունենք ընդհանուր երազանք։ Երազանք՝ խաղաղ և երջանիկ կյանքի մասին։ Երկրի մասին՝ առանց պատերազմների, որտեղ կարելի է աշխատել, դաստիարակել երեխաներ, ապագա կառուցել։

Եվ մենք անպայման այն կկառուցենք յուրաքանչյուր հայ մոր, յուրաքանչյուր հայ ընտանիքի համար։

Մայրության աջակցությունը պետք է լինի ոչ թե խոսքով, այլ գործով»։

Միասնության թեւեր քաղաքական նախաձեռնություն

Leave a Comment