Մասնագիտական կարողությունների կատարելագործում և անվտանգային մշակույթի ձևավորում․ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումներն ամփոփել են մարտ ամսին կատարած աշխատանքը։
ՆԳՆ Փրկարար ծառայության մարզային ստորաբաժանումները մարտ ամսվա ընթացքում անցկացրել են կանխարգելիչ և ուսումնական տարբեր միջոցառումներ։ Դպրոցներ, նախակրթարաններ, արհեստագործական ուսումնարաններ, առողջապահական հաստատություններ, արդյունաբերական ու հասարակական օբյեկտներ․ ահա այն շրջանակը, որտեղ փրկարարական ծառայողներն ամրապնդել են բնակչության՝ արտակարգ իրավիճակներին դիմակայելու կարողությունները։
