Իրանի դեմ պատերազմը եւս 40 օր շարունակվելու դեպքում կազդի սննդի գների վրա. ՊԳԿ

Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) պարենային ապրանքների գնային ինդեքսը մարտ ամսին աճել է՝ Մերձավոր Արեւելքում հակամարտության հետեւանքով էներգիայի գների բարձրացման պայմաններում

Պարարտանյութերի մատակարարումների վրա ճնշումները եւ էներգիայի բարձր գները անորոշություն են առաջացնում շուկաներում՝ չնայած հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային մատակարարման, ընդհանուր առմամբ, բավարար մակարդակին, հայտնում է ՄԱԿ-ի պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը։

 «Հակամարտության սկսվելուց ի վեր գների աճը համեմատաբար չափավոր է եղել՝ հիմնականում պայմանավորված նավթի գների բարձրացմամբ, ինչը մեղմվել էր հացահատիկային մշակաբույսերի համաշխարհային առատ մատակարարումներով», նշել է Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպության գլխավոր տնտեսագետ Մաքսիմո Տորերոն։  

«Սակայն եթե հակամարտությունը ձգձգվի 40 օրից ավելի՝ մեծաքանակ  ներդրումների եւներկայումս ցածր շահութաբերության պայմաններում, ապա գյուղատնտեսները ստիպված կլինեն կանգնել ընտրության առջեւ՝ շարունակել արտադրությունը պահպանելով նույն ծավալը՝ կատարելով ավելի քիչ ներդրումներ, կրճատել ցանքատարածությունները կամ անցում կատարել ավելի քիչ պարարտանյութեր պահանջող մշակաբույսերի։ Այս ընտրությունները կազդեն ապագա բերքատվության վրա և կձևավորեն մեր պարենային ապրանքների մատակարարումն ու գնային ինդեքսը ինչպես ընթացիկ տարվա մնացյալ ժամանակահատվածում, այնպես էլ հաջորդ տարվա ամբողջ ընթացքում», ասել է նա։

Leave a Comment