Ժամանակ առ ժամանակ տեղումներ. Երեւանի ամենատաք ու ամենացուրտ ապրիլի 7-ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների ապրիլի 7- ի ցերեկը հանրապետության առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ. լեռնային գոտիներում՝ ձյան եւ թաց ձյան, նախալեռնային եւ հովտային գոտիներում՝ անձրեւի տեսքով։

Քամին` հարավարեւմտյան` 2-5 մ/վ, արագությամբ:
Երեւանում եւս ցերեկը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ։ Ցերեկը կլինի + 16 +18, երեկոյան` +11 +13, գիշերը` +5 +7 աստիճան։

Մայրաքաղաքում ամենատաք ապրիլի 7-ն արձանագրվել է 1952 թվականին` 27.3°C, ամենացուրտը` 1981 թվականին` — 3.8°C։

Leave a Comment