Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 10 զոհ կա Գազայում

Իսրայելական ավիահարվածի հետևանքով առնվազն 10 մարդ է զոհվել, մի քանիսը՝ վիրավորվել Գազայում՝ դպրոցի մոտ, որտեղ բնակվում էին տեղահանված պաղեստինցիները, հայտնել են տեղի առողջապահության նախարարության ներկայացուցիչները:

Բժիշկների և տեղի բնակիչների խոսքով՝ հարվածներից առաջ որոշ պաղեստինցիներ ընդհարման մեջ են մտել Իսրայելի կողմից աջակցվող աշխարհազորի անդամների հետ, որոնք, նրանց խոսքով, հարձակվել են դպրոցի վրա՝ փորձելով առևանգել մի քանի մարդու:

Աշխարհազորայիններից մեկի առաջնորդը հայտարարել է, որ նրանք սպանել են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Համաս»-ի մոտ հինգ անդամների:

Բժիշկները հայտնել են, որ իսրայելցի զինվորականները սպանել են ևս մեկ պաղեստինցու, երբ Գազայի կենտրոնական հատվածում կրակ են բացել ավտոմեքենայի ուղղությամբ:

Գազայի առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հրադադարի ռեժիմի մեկնարկից ի վեր իսրայելական գնդակոծությունների հետևանքով զոհվել է առնվազն 700 մարդ: Իսրայելը հայտարարում է, որ նույն ժամանակահատվածում զինյալները Գազայում սպանել են չորս զինվորի:

Leave a Comment