Ապրիլի 7-ին Իրանում յուրաքանչյուր կամուրջ և յուրաքանչյուր էլեկտրակայան կոչնչացվի մինչև կեսգիշեր. Թրամփ

«Իրանցիները պատրաստ են տառապել ազատության համար». Թրամփը սպառնացել է մեկ գիշերվա ընթացքում ոչնչացնել Իրանը, եթե Թեհրանը համաձայնության չգա:

«Իրանի իշխանությունները  սպանում են համասեռամոլներին, նրանց նետում  շենքերից։ Իրանցիներն ուզում են, որ մենք շարունակենք ռմբակոծել, քանի որ իրենց կյանքն ավելի մեծ վտանգի տակ է», – Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Դոնալդ Թրամփը պատասխանել է Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքների վրա հարվածների մասին լրագրողի հարցին ։

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ ապրիլի 7-ին «Իրանում յուրաքանչյուր կամուրջ և յուրաքանչյուր էլեկտրակայան կոչնչացվի մինչև կեսգիշեր», եթե Թեհրանը չհասնի հրադադարի համաձայնագրի և չբացի Հորմուզի նեղուցը: Թրամփի խոսքով՝ վերջնաժամկետից հետո ԱՄՆ-ն կունենա չորս ժամ՝ Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները ոչնչացնելու համար:

Միաժամանակ, Ամերիկայի նախագահը նշել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում: Թրամփի խոսքով՝ մասնակցում են փոխնախագահ Ջ.Դ. Վենսը և հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆը: ԱՄՆ նախագահը նաև ասել է, որ «իրանական կողմից կան մարդիկ, ովքեր հետաքրքրված են Վաշինգտոնի հետ գործարքով»:

Պատերազմի նախարար Փիթ Հեգսեթն իր հերթին հայտարարել է, որ ապրիլի 6-ին Միացյալ Նահանգները կսկսի գործողության սկզբից ի վեր Իրանի վրա ամենահզոր հարվածները, իսկ ապրիլի 7-ին այդ հարվածները կլինեն ավելի ուժեղ։

Leave a Comment