Թրամփը հայտարարել է, որ Իրանը կարող է ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ապրիլի 6-ին հայտարարել է, որ Իրանը կարող է «ոչնչացվել մեկ գիշերվա ընթացքում», և դա կարող է լինել «վաղը գիշերը» (ապրիլի 7-ին): Այս սպառնալիքը հնչել է այն բանից հետո, երբ Թեհրանը մերժել է ժամանակավոր հրադադարի առաջարկը՝ պահանջելով պատերազմի վերջնական դադարեցում և անվտանգության երաշխիքներ: 

Թեհրանը Պակիստանի միջնորդությամբ փոխանցել է 10 կետից բաղկացած պատասխան, որով մերժել է ժամանակավոր հրադադարը: Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային նշել է, որ հրադադարը միայն հնարավորություն կտա հակառակորդին վերախմբավորվել, ուստի իրենք պահանջում են պատերազմի լիակատար ավարտ և պատժամիջոցների չեղարկում։

Հորմուզի նեղուցը բացելու համար Թրամփն Իրանին մինչև երեքշաբթի երեկոյան (ապրիլի 7-ին, Վաշինգտոնի ժամանակով 20:00-ն) ժամանակ է տվել: Նա սպառնացել է, որ իրենց հարձակման թիրախում կհայտնվեն Իրանի էլեկտրակայանները, կամուրջները և այլ կարևոր ենթակառուցվածքներ՝ նշելով, որ դա կարող է երկիրը վերադարձնել «քարե դար»:

Leave a Comment