Սպերցյանը իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ․ Մուսաև

«Կրասնոդարի» գլխավոր մարզիչ Մուրադ Մուսաևը խոսել է թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առողջական վիճակի մասին։

«Նա վնասվածք էր ստացել «Պարի ՆՆ»-ի դեմ խաղում ուղիղ երկու շաբաթ առաջ։ Անմիջապես բուժզննում անցավ, պարզվեց՝ վնասվածքը թեթև է։
​Հայաստանի ազգային հավաքականից մեզ ասացին. «Թող գա, մենք նրան կզննենք, կմասնակցի տեսական պարապմունքներին»։ Նա մեկնեց հավաքականի ճամբար, սակայն ակնհայտ էր, որ չի կարող խաղադաշտ դուրս գալ։ Այժմ նա իրեն լավ է զգում և պատրաստ է խաղալ, – նշել է Մուսաևը։

Leave a Comment