Դավիթ Մինասյանը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ. «Ազատություն»

Վերակենդանացման բաժանմունքում երեք օր մնալուց հետո Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով 2 ամսով կալանավորված 18-ամյա պատանուն տեղափոխել են հիվանդասենյակ: Դավիթ Մինասյանի փաստաբաններն «Ազատությանը» փոխանցեցին, որ այս պահին նրան հետազոտում են, դեռևս բժշկական փաստաթղթերը չեն ստացել, բայց, ըստ Վարդուհի Էլբակյանի, իրենց տպավորությամբ, տղան վատ վիճակում է:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

«Եթե օրեր առաջ գլխացավ ուներ, ապա հիմա գլխապտույտներ ունի», – փոխանցեց փաստաբանը:

Սուրբ Աննա եկեղեցում վարչապետի հետ տեղի ունեցած միջադեպից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած պատանու փաստաբանները դեռ մեկ շաբաթ առաջ տղային կալանքից ազատելու խնդրանքով դիմել էին Գլխավոր դատածազությանը, պատասխաններ դեռ չունեն:

Leave a Comment