Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Ահվազ քաղաքի միջազգային օդանավակայանը մի քանի ժամվա ընթացքում երկու անգամ ենթարկվել է օդային ռմբակոծության։ Այս մասին հայտնել է «Ալ Հադաթ» հեռուստաընկերությունը։
Ըստ հեռուստաալիքի՝ միջազգային օդանավակայանի շրջակայքում տեղի է ունեցել առնվազն վեց հզոր պայթյուն։
Վնասների կամ հնարավոր զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։