ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի 2026 թվականի մարտի 24-ի N 1537-Ա հրամանով, փոխադարձ ճանաչման ընթացակարգով, Հայաստանի Հանրապետությունում պետական գրանցում է ստացել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում արդեն իսկ գրանցված թվով 33 դեղ: Այս մասին հայտնում է Իրավաբան.net-ը։
Որոշումն ընդունվել է՝ հիմք ընդունելով «Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» փորձագիտական եզրակացությունները դեղերի անվտանգության, արդյունավետության և որակի գնահատման վերաբերյալ:
Գրանցված նոր դեղերի վերաբերյալ տվյալները կհրապարակվեն պետական գրանցամատյանում:
Հրամանի համաձայն՝ ուժը կորցրած են ճանաչվել մի շարք դեղերի նախկինում տրված գրանցման հավաստագրերը, այդ թվում՝ Լոմեքսին, Պրենեսա, Իպիգրիքս, Կո-Դիովան, Մերտենիլ, Մետրոգիլ, Ֆուրոսեմիդ, Հեքսաքսիմ, Ֆրաքսիպարին և Հալիդոր:
Գրանցման ժամկետների հաշվարկը սկսվում է հրամանի ուժի մեջ մտնելու օրվանից: