Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը օգտակար, անկեղծ և անհրաժեշտ է որակել ապրիլի 1-ին Մոսկվայում կայացած հանդիպումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև։
Նրա խոսքով՝ հանդիպման ընթացքում կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, այդ թվում՝ Հայաստանում կայանալիք ընտրությունների համատեքստում։
«Շփումը եղել է անկեղծ, օգտակար և անհրաժեշտ։ Կողմերը միմյանց ներկայացրել են իրենց դիրքորոշումները, հատկապես ընտրությունների կոնտեքստում, որոնք սպասվում են Հայաստանում, նաև առևտրա-տնտեսական համագործակցության հիմնական հարցերի կոնտեքստում»,- ասել է Պեսկովը։
Երևանը հասկանում է ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի անդամ լինելու անհնարինությունը, և սա կարևոր է, ասել է Կրեմլի խոսնակ Պեսկովը «Վեստի»-ի լրագրող Պավել Զարուբինին տված մեկնաբանության մեջ։
Նա նաև նշել է, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը թույլ է տալիս Հայաստանին զարգանալ արագացված տեմպերով։
– ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի «գործող համակարգերը» անհամատեղելի են. դրանք տարբեր են։
– Մոսկվան չի ցանկանում, որ Ռուսաստանին հղումներ լինեն Ղարաբաղի վերաբերյալ քննարկումներում։ «Նախագահ Պուտինը և Ռուսաստանը մի բան են ուզում. որ այս հարցը քննարկվի առանց մեզ ավելորդ հղումների»։
– Ապրիլի 1-ին Վլադիմիր Պուտինն ու Նիկոլ Փաշինյանը մոտ 2 ժամ զրուցել են։ Կողմերը միմյանց են ներկայացրել իրենց դիրքորոշումները՝ հատկապես ՀՀ-ում առաջիկա ընտրությունների համատեքստում։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական համագործակցությանը վերաբերող հարցեր։