«Բուշեր» ատոմակայանի գործունեությունը շարունակվում է առանց ընդհատումների ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումից հետո, հաղորդում է NourNews-ը՝ հղում անելով տեղական ինքնակառավարման մարմնի պաշտոնյային։
Հայտարարության համաձայն՝ «Բուշերի ատոմակայանի գործունեությունը շարունակվում է առանց որևէ ընդհատման, բոլոր գործընթացները գտնվում են լիակատար վերահսկողության և դիտարկման տակ»։
Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը շաբաթ օրը հայտնել է, որ «Բուշեր» ատոմակայանի մոտ գտնվող տարածքում տեղի է ունեցել ևս մեկ հարված։ Ատոմակայանի մոտակայքում արկ է ընկել, որի հետևանքով զոհվել է կայանի անվտանգության աշխատակիցներից մեկը, սակայն որևէ խոշոր օբյեկտ չի վնասվել։ Միջադեպի վերաբերյալ մեկնաբանություն կատարելով՝ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը նշել է, որ ԱԷԿ-ների և հարակից տարածքների վրա հարվածները անընդունելի են, քանի որ դրանք պարունակում են միջուկային անվտանգության համար կարևոր սարքավորումներ։