04.04.2026 | 21:19
Ուզում եմ էս պստիկ ճրագի լույսն ուղարկել Բագրատ Սրբազանին, որը պետական ու մարդկային բոլոր օրենքների խախտումով, իր կյանքում առաջին անգամ սբ Հարության երեկոն դիմավորում է կալանավայրում։
Ուզում եմ հավատալ ամենամեծ հրաշքին` որ մեր սրտերը կբուժվեն ու կսկսեն տեսնել։ Որ էս ճրագի լույսը տեսնենք ոչ միայն աչքերով, այլև սրտով։
Շնորհավոր Սուրբ Հարության լուսավոր տոնը, սիրելի Բագրատ Սրբազան։ Ուզում եմ` մյուս բոլոր կարևոր տոները ֆիզիկական ազատության մեջ դիմավորեք, ու մենք էլ, որպես հասարակություն, անարդարության էս մեծ բեռը թոթափենք մեր սրտերից։
Լիլիթ ԲԼԵՅԱՆ