Իրանի շուրջ հակամարտությունը հասել է աշխարհառազմավարական փակուղու, և միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը դրա լուծման համար, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
«Նախագահ Էրդողանը նշել է, որ Իրանում միջամտությամբ սկսված գործընթացը հասել է աշխարհառազմավարական փակուղու, և միջազգային հանրությունը պետք է ակտիվացնի ջանքերը այս պատերազմը դադարեցնելու համար», – ասվում է Թուրքիայի նախագահի հաղորդակցության վարչության հաղորդագրության մեջ զրույցից հետո։
Էրդողանը և Ռյուտեն քննարկել են տարածաշրջանային և համաշխարհային հարցեր, ինչպես նաև ՆԱՏՕ-ին վերաբերող խնդիրներ։