«Բուշեր» ԱԷԿ-ի ռուս աշխատակիցները կտարհանվեն Հայաստանով – armeniatoday.am

Իրանի «Բուշեր» ատոմակայանի ռուս աշխատակիցների տարհանումը նախատեսվում է Հայաստանով, հայտնել է «Ռոսատոմի» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչովը: Այս մասին հաղորդում է «Կոմերսանտ»-ը:

Հարվածն արդեն փաստացի հասցվել է կայանի պաշտպանության կոնտուրին, հայտնել է Լիխաչովը: Նա ընդգծել է, որ կայանի մոտակայքում իրադարձությունները զարգանում են անցանկալի կանխատեսմամբ։ Այսօր աշխատակից է զոհվել, նա Իրանի քաղաքացի է։

«Ռոսատոմի» գլխավոր տնօրենը նաև հայտնել է, որ այսօր առավոտյան սկսվել է ռուս մասնագետների տարհանման հիմնական ալիքը, տարհանվել է 198 մարդ: Աշխատակիցներին տեղափոխում են ավտոբուսներով։ Ըստ Լիխաչովի՝ նախատեսվում է, որ 2,5–3 օրվա ընթացքում նրանք կանցնեն գրեթե ամբողջ Իրանը, հետագայում կմեկնեն Երևանի օդանավակայանից:

«Բուշեր» ԱԷԿ-ից ռուս մասնագետների տարհանման մասին տեղեկացվել են Իսրայելի և ԱՄՆ-ի համապատասխան ծառայությունները, հավելել է նա:

Ռուսական կողմը ապրիլի 3-ին հրադադար էր խնդրել իր աշխատակիցներին տարհանելու համար:

Իրանի դեմ ԱՄՆ-ի ու Իսրայելի պատերազմը շարունակվում է արդեն մեկ ամսից ավելի:

Leave a Comment