Հարության տոնի օրհնությունը՝ հայկական գինու բույրով 

Վճարովի բովանդակություն

Սուրբ Հարության տոնը՝ Զատիկը, կյանքի, հույսի ու Քրիստոնեական հաղթանակի տոնն է Քրիստոնեական աշխարհն այն տոնում է մեծ շուքով, նրա հետ կապում կյանքի նոր էջն ու դիմավորում այն հատուկ ավանդույթներով ու խորհրդանշական ծիսակարգով։

«Խմեցեք դրանից ամենքդ, որովհետև այդ է Նոր ուխտի Իմ Արյունը, որ թափվում է շատերի համար` իրենց մեղքերի թողության համար»։
(Մատթ. 26:26-28)

Գինին՝ որպես Քրիստոսի զոհաբերության կենդանի խորհրդանիշ, վկայում է Քրիստոսի զոհաբերության և նոր ուխտի մասին։ Այն տոնի անբաժան մասն է, որովհետև կրում է հավատի ու շարունակության խորհուրդը՝ որպես Քրիստոսի թափված արյուն։ Քրիստոնեության մեջ Զատիկն անմիջապես կապված է գինու խորհրդանշական նշանակության հետ՝ որպես Քրիստոսի արյան պատկեր և ուխտի նշան։

Զատկի սեղանին գինին նաև ուրախության և վերածննդի նշան է Հարության տոնը նշում ենք գինով՝  պատկերելով փրկության, կյանքի և վերածննդի ամբողջականությունը։

Հայ Առաքելական եկեղեցին այս տարի Սուրբ Զատիկը նշում է Ապրիլի 5ին տոնի խորհրդանշական պատկերն, իհարկե ամբողջացնում են հայկական գեղեցիկ ավանդույթները, ուտեստները, որոնք ընտանիքի ջերմության համն են տարածում և հավաքում ամենասիրելիներին ՝ զատկական սեղանի շուրջ, և իհարկե, գինին՝ հայկական, նրբահամ գինին, որի բույը Սուրբ Զատիկի ավետիսն է խորհրդանշում։

«Գինին ուրախացնում է մարդու սիրտը…»
Սաղմոս 104:15

Եվ հենց այդ ուրախությունն է, որ մենք կիսում ենք Զատիկին՝ ընտանիքի և սիրելիների հետ։

Սուրբ Զատիկը դիմավորենք հայկական, անուշաբույր գինով։



Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Leave a Comment