«Բավարիան» հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանով. TEAMtalk

Մյունխենի «Բավարիայի» ղեկավարությունը հետաքրքրություն է ցուցաբերում «Մանչեսթեր Սիթիի» հարձակվողական ոճի կիսապաշտպան Ֆիլիպ Ֆոդենի նկատմամբ։ Մյունխենյան ակումբն արդեն կապ է հաստատել խաղացողի ներկայացուցիչների հետ։ Միևնույն ժամանակ, «Մանչեսթեր Սիթին» անում է ամեն ինչ, որպեսզի Ֆոդենը մնա «Էթիհադում»: Այս մասին հաղորդում է TEAMtalk-ը։

«Մանչեսթեր Սիթիի» ղեկավարությունն այժմ ակտիվացրել է Ֆոդենի հետ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները։ Ակումբը տեղյակ է «Բավարիայի» հետաքրքրության մասին և ձգտում է խուսափել բարդություններից՝ համոզելով խաղացողին նոր պայմանագիր կնքել։

Ֆոդենը պատրաստ է մնալ Մանչեսթերում, բայց պահանջում է ավելի լավ պայմաններ, քան իր ներկայիս պայմանագիրն է։ Աղբյուրի համաձայն, «Սիթիի» ղեկավարությունը, հավանաբար, կբավարարի ֆուտբոլիստի պահանջները՝ նրան թիմում պահելու համար։

Ֆիլիպ Ֆոդենը «Մանչեսթեր Սիթիի» ակադեմիայի սան է, գլխավոր ակումբին միացել է 2017 թվականին։ Այս մրցաշրջանում նա «Սիթիի» կազմում անցկացրել է 41 խաղ, խփել 10 գոլ և կատարել հինգ գոլային փոխանցում։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը, և Transfermarkt-ի տվյալներով՝ Ֆոդենի շուկայական արժեքը գնահատվում է 80 միլիոն եվրո։

Leave a Comment