Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Էրդողանի հետ բանակցելու

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ժամանել է Ստամբուլ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններ վարելու, հայտարարել է Զելենսկիի մամուլի խոսնակը։

Նա տեղեկացրել է, որ Զելենսկին կհանդիպի նաև Պատրիարք Բարդուղիմեոսի հետ։

Այցը տեղի է ունենում Էրդողանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի միջև զրույցից մեկ օր անց:

«Ժամանել եմ Ստամբուլ, որտեղ կարևոր հանդիպումներ են նախատեսված։ Նախապատրաստվել են բովանդակալից բանակցություններ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Մենք աշխատում ենք մեր գործընկերությունն ամրապնդելու ուղղությամբ», – ասել է Ուկրաինայի նախագահը:

Leave a Comment