
Ադրբեջանի նախագահ Ալիևը մեկնաբանել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի կողմից Ադրբեջանին ուղղված երախտագիտությունը։
«Իրանի Իսլամական Հանրապետության հարգարժան նախագահ, իմ եղբայր պարոն Մասուդ Փեզեշքիանի շնորհակալությունը՝ Ադրբեջանի ժողովրդի և պետության նկատմամբ ցուցաբերված աջակցության համար, բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից։
Մեր բարեկամ և եղբայրական ժողովուրդները դարեր շարունակ աջակցել են միմյանց և այսուհետ ևս միշտ լինելու են միասին՝ թե ուրախ, թե դժվար օրերին»,- ասել է նա։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը հեռախոսազրույց է ունեցել Իլհամ Ալիևի հետ։
Մասուդ Փեզեշքիանը շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ «Ադրբեջանի կողմից Իրանին ցուցաբերված հումանիտար օգնության համար»։