Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի․ մեղադրյալ. Լուսանկար

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստում հրապարակվել է մեղադրյալի խոստովանական ցուցմունքը։

Դատարանի դահլիճում ցուցադրված տեսանյութում նա վկայել է, որ անձամբ է կրակել Գրիգորյանի ուղղությամբ։

«Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ 2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ին, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ էր ստացվել, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում կրակոցներ էին հնչել։

Սպանվել էին Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը: Վիրավորում էր ստացել Արծրուն Գալստյանը:

Մերձավանում տեղի ունեցած սպանության դեպքով Քննչական կոմիտեն մանրամասներ և լուսանկարներ էր հրապարակել:

Կալանավորվել են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը:

Leave a Comment