Քանաքեռ ՀԷԿ-ում ջրահեղձ եղած քաղաքացիների մարմինները հայտնաբերվել են

04 Ապրիլի 2026, 11:12

Ապրիլի 4-ին՝ ժամը 05։49-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին ընկել է Երևանի ջրամբարներից մեկը, իսկ ընկերը նետվել է օգնելու նպատակով․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական խմբեր, ԵՓ վարչության հրշեջ-փրկարարական մեկ մարտական հաշվարկ, հատուկ ջրափրկարարական ջոկատի ծառայողներ, ոստիկաններ։

Ջրասուզակը ջրամբարում հայտնաբերել և դուրս է բերել ջրահեղծ եղած երկու քաղաքացիների մարմինները։ NEWS.am–ի բացառիկ տեղեկություններով, Երևանում ջրահեղձ եղած երիտասարդներն Իրանի քաղաքացիներ են՝ 25 և 26 տարեկան։

Հիշեցնենք, որ ողբերգական դեպքը տեղի է ունեցել Քանաքեռ հէկ–ի տարածքում։

Leave a Comment