Մեղադրյալ․ Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի

Մեղադրյալ․ Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի

3 ապրիլի 2026 – 18:42 AMT

PanARMENIAN.Net – Փարաքար համայնքի նախկին ղեկավար Վալոդյա Գրիգորյանի սպանության գործով դատական նիստի ընթացքում հրապարակվել է մեղադրյալի խոստովանական ցուցմունքը։ Դատարանում ցուցադրված տեսանյութում նա հայտնել է, որ անձամբ է կրակել Գրիգորյանի ուղղությամբ, հայտնում է «Հայկական ժամանակը»:

«Թփերի տակ պախկված էի, հենց Վալոդյա Գրիգորյանենք դուրս եկան, կրակեցի»,- ասել է նա։

2025 թվականի սեպտեմբերի 23-ին՝ ժամը 23։52-ի սահմաններում, ՆԳՆ ոստիկանություն ահազանգ է ստացվել այն մասին, որ Արմավիրի մարզի Մերձավան բնակավայրի Երևանյան խճուղում հնչել են կրակոցներ։ Դեպքի հետևանքով սպանվել են Փարաքարի համայնքապետ Վալոդյա Գրիգորյանը և քրեական ոստիկան Կարեն Աբրահամյանը, իսկ Արծրուն Գալստյանը ստացել է վիրավորում։ Գործի շրջանակում կալանավորվել են Նարեկ Օհանյանը և Գևորգ Հարությունյանը։

Leave a Comment