
Թուրքական Անթալիա հանգստավայրը ներկվել է կարմրանարնջագույն երանգով՝ Հյուսիսային Աֆրիկայից եկած հզոր ավազե փոթորկի պատճառով, հաղորդում է Antalyahakkinda-ն։
Նշվում է, որ Լիբիայում և հարակից շրջաններում բարձրացված փոշու և ավազի խիտ զանգվածները հարավային քամիներով անցել են Միջերկրական ծովով և հասել Թուրքիայի հարավ։
Ավելի վաղ նմանատիպ երևույթ նկատվել էր Հունաստանում, որտեղ Կրետե կղզին ծածկվել էր խիտ փոշու ամպով, որը երկինքը վառ կարմիր էր դարձրել և տրանսպորտային խափանումներ առաջացրել։


