Իրանը բողոք է ներկայացրել ՄԱԳԱՏԷ-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ

Թեհրանը բողոք է ներկայացրել Ատոմային էներգիայի միջազգային գործակալություն՝ ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից իրանական միջուկային օբյեկտներին հարվածների կապակցությամբ, հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի կազմակերպությունը:

«ԱՄՆ-ի և սիոնիստական ​​ռեժիմի կողմից Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա հարձակման վերաբերյալ ԱԷՄԳ-ի լռությունը ոչ միայն անգործություն է, այլև հանցագործությունը կատարածների հետ ակնհայտ հանցակցություն։ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարը մի քանի բողոքի նամակ է հղել ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսsիին:  Նման պատմական անփութությունը խաթարում է ԱԷՄԳ-ի հեղինակությունը», – ասվում է հայտարարության մեջ:

Leave a Comment