Դավիթն ու Միքայելը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ են՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք կամ իրենց հարազատները զբաղվում են քաղաքականությամբ թե ոչ․ Նաիրա Կարապետյան



Եկեք հստակեցնենք մի պարզ ճշմարտություն – Դավիթ Մինասյանի և նրա եղբոր գործը ՔԱՂԱՔԱԿԱՆ է, և որևի կերպ այն հնարավոր չէ ձևափոխել՝ անգամ ընտանիքի ցանկությամբ:

Դավիթն ու Միքայելը ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼՆԵՐ են՝ անկախ այն հանգամանքից, թե նրանք կամ իրենց հարազատները զբաղվում են քաղաքականությամբ թե ոչ:

ԵԽԽՎ 1900 բանաձևը շատ հստակ է սահմանում ՔԱՂԲԱՆՏԱՐԿՅԱԼ հասկացությունը, և դա որևէ մեկի ցանկությամբ փոխել կամ այլ կերպ մեկնաբանել չի լինի:

Ես ամբողջովին հասկանում եմ Դավիթի ընտանիքի մոտեցումը, հարգում եմ այն, ավելին, գտնում եմ, որ որևէ ուժ չպետք է քաղաքական դիվիդենտ հավաքի նրանց հաշվին, բայց նրանց գործը դրանից չի դադարում քաղաքական լինելուց:

Ցավում եմ, շատ եմ ցավում, որ այս վաղ տարիքում տղաները բախվեցին այս դաժան իրողությանը, զորակցությունս եմ հայտնում նրանց ընտանիքին, ամբողջական աջակցությունս՝ դպրոցական երեխաներին:

Բայց պետք է նաև ընդունենք, այսօր մեր քաղբանտարկյալների առանց այն էլ անընդունելի ցանկին (Սրբազաններ, ազգային բարերար, ԱԺ պատգամավորներ, զոհվածների ծնողներ, երիտասարդ կին, մեդիա ներկայացուցիչներ, զինվորականներ, հոգևորականներ, բլոգերներ, ընտրված քաղաքապետներ և այլն) ավելացել են դպրոցականներ…

Թե բա՝ դեմոկրատիան Հայաստանում շատ-շատ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment