
ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմնի կողմից իրականացվող վերահսկողական գործողությունների շրջանակում ավտոգազալիցքավորման ճնշակայանում (ԱԳԼՃԿ) «Ագարակ գրաֆ գազ» ընկերությանը պատկանող լցակայանում (Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Բաղրամյան 1/1) հայտնաբերվել են խախտումներ, տեղեկացնում են ՇՎՏՄ-ից:
Ստուգմամբ պարզվել է, որ ընկերությունը շահագործում է չստուգաչափված չափիչ միջոցներ, որի արդյունքում կասեցվել է ավտոգազալիցքավորման ճնշակայանի գազաբաշխիչ աշտարակների գործունեությունը մինչև խախտումների վերացումը։
Արձանագրված իրավախախտումների համար տնտեսվարող սուբյեկտը կենթարկվի վարչական պատասխանատվության օրենքով սահմանված կարգով։