Վերջին անգամ երկարաձգվել է ինքնակամ կառույցների հաշվառման ժամկետը՝ մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը։
Սա վերջին հնարավորությունն է հազարավոր քաղաքացիների համար՝ օրինականացնելու իրենց ինքնակամ կառուցված շինությունները և ապահովելու սեփականության իրավունքի լիարժեք իրականացումը։ Այս կարևոր թեմայի շուրջ Iravaban.net-ը զրուցել է անշարժ գույքի իրավունքի և ինքնակամ կառույցների օրինականացման գործերով փորձ ունեցող «ԱՏՈՎՄՅԱՆ» իրավաբանական և խորհրդատվական ընկերության հիմնադիր տնօրեն, փաստաբան Մարատ Ատովմյանի հետ։