Բելոուսովը և Հասանովը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը քննարկել են երկկողմ համագործակցության հեռանկարները։

Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ Հասանովը մասնակցել է ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին, որը կայացել է ապրիլի 2-ին Մոսկվայում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Ռուսաստանի միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակը և զարգացման հեռանկարները։

Leave a Comment