Իրանը ավելի հզոր հարվածներ կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ թիրախներին, եթե Վաշինգտոնը հարձակվի իրանական ենթակառուցվածքների վրա, հայտարարել է «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական հրամանատարության մամուլի խոսնակ Էբրահիմ Զոլֆաղարին։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի նոր իշխանություններից պահանջել էր անհապաղ գործողություններ ձեռնարկել՝ սպառնալով ոչնչացնել երկրի կամուրջներն ու էլեկտրակայանները։
«Մենք կրկին զգուշացնում ենք, որ եթե սպառնալիքները կյանքի կոչվեն, Իրանի զինված ուժերը կհարձակվեն ԱՄՆ-ի և (իսրայելական – խմբ.) ռեժիմի հետ դաշնակից երկրներում իրենց ներդրումներին վերաբերող ավելի նշանակալի և ընդարձակ տարածքների վրա՝ հասցնելով ավելի ավերիչ և հզոր հարվածներ», – Զոլֆաղարիի խոսքերն է մեջբերում ISNA-ն։