Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Իրանի դեսպանին

Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 3-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Խալիլ Շիրղոլամիին:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանի եւ Իրանի միջեւ հարաբերություններին առնչվող հարցեր: Կողմերն ընդգծել են միջխորհրդարանական համագործակցության կարեւորությունը:

Զրուցակիցները մտքեր են փոխանակել տարածաշրջանային զագացումների վերաբերյալ:

Leave a Comment