Օրերս բանտում հայտնված 18 -ամյա Դավիթ Մինասյանի փաստաբանները պնդում են, որ տղան ունի առողջական այնպիսի խնդիրներ, որոնք անհամատեղելի են բանտային պայմանների հետ։ Այսինքն՝ նա չպետք է գտնվի բանտում։
Հետևաբար, Դավիթի հետ մի բան պատահելու դեպքում ողջ պատասխանատվությունը կրում են սույն տիկնայք՝ գլխավոր դատախազն ու Արդարադատության նախարարը և ոչ թե Նիկոլ Փաշինյանը։
Վերջինս այսօր իր մասին խոսում էր երրորդ դեմքով՝ որպես պահպանյալի, և շատ պատկերավոր բացատրեց, որ հանուն պահպանյալի՝ ՊՊԾ աշխատակիցները կարող էին նույնիսկ կրակել։
Փաշինյանը ուղղակի զուգահեռներ տարավ «Պապլավոկում» Պողոս Պողոսյանի սպանության դեպքի հետ և զարմացած հարցադրում արեց․ «Տարբերությունը չե՞ք զգում»։
Եվ, իրոք, մենք տարբերությունը չենք զգում, իսկ Նիկոլ Փաշին զգում է։ Զգում է, որ Քոչարյանի հետ համեմատ՝ ինքը կատարյալ է։
Ժաննա Ալեքսանյան, իրավապաշտպան