Ուկրաինական կարգավորման շուրջ եռակողմ բանակցություններում դադար է, սակայն ռուսական կողմը կապի մեջ է ամերիկյան կողմի հետ և քննարկում է նախևառաջ ուկրաինական հիմնախնդիրը: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները։
«Այժմ եռակողմ բանակցություններում դադար է: Մենք կապեր ունենք ամերիկացիների հետ, բայց տեսնում ենք, որ ուկրաինացիներն էլ են նրանց հետ ակտիվորեն բանակցում: Այժմ ամերիկյան բանակցողները զբաղված են այլ բանով, ավելի մեծ խնդրով», — ասել է Ուշակովը:
Այսպես նա պատասխանել է լրագրողների խնդրանքին՝ պարզաբանել, թե արդյոք կարելի է այժմ խոսել ուկրաինական հիմնախնդրի շուրջ ամերիկացիների հետ շփումների դադարի մասին: