ՏԿԵ նախարարն ընդունել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Նախարարը բարձր է գնահատել ԱՄՆ ներդրումը տարածաշրջանում հաստատված խաղաղության գործում։

Հանդիպման ժամանակ քննարկվել են էներգետիկ, տրանսպորտային ոլորտներին վերաբերող հարցեր։

Առանձին անդրադարձ է կատարվել վերականգնվող էներգետիկային և այդ ոլորտի օրենսդրական կարգավորումներին, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտին։

Դեյվիդ Ալենը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և պատրաստակամություն հայտնել սերտորեն համագործակցել ՏԿԵ նախարարության հետ՝ առկա օրակարգով սահմանված ծրագրերն իրագործելու և համագործակցությունն ընդլայնելու ուղղությամբ։

Կողմերը պայմանավորվել են նախանշված ուղղություններով շարունակելու արդյունավետ համագործակցությունը։

Leave a Comment