Փաշինյանին, 14-ամյա անչափահասին և 18-ամյա դպրոցականին ազատազրկած դատավորը. Մնացական Մարիտիրոսյանի արդարադատության 30 տարիները. «Ազատություն»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից ժամանակին «տխրահռչակ» որակված դատավոր Մնացական Մարտիրոսյանն այսօր 2 ամսով կալանավորեց դպրոցական Դավիթ Մինասյանին՝ հարուցելով հանրության վրդովմունքը:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:

63-ամյա Մարտիրոսյանը, որ դատական համակարգում է գրեթե 30 տարի, բոլոր իշխանությունների օրոք աչքի է ընկել քաղաքական դատավարությունների ընթացքում իր կայացրած իշխանահաճո վճիռներով և ընդդիմադիր գործիչներին մեծ պատժաչափերով ազատազրկելու որոշումներով:

Մնացականյանի թերևս առաջին աղմկահարույց գործը 2000-ականների սկզբին էր՝ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման շրջանում: «Պապլավոկում» Պողոս Պողոսյանին ծեծելով սպանելու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանի թիկնապահի՝ «Կուկու» մականունով Աղամալ Հարությունյանի գործը քննում էր Մնացական Մարտիրոսյանը: Հենց նրա որոշմամբ Աղամալ Հարությունյանը «անզգույշ սպանություն» որակմամբ դատապարտվեց պայմանական ազատազրկման, այսինքն՝ չազատազրկվեց:

Մնացական Մարտիրոսյանի քննած այս գործը վերաբացվեց 20 տարի անց՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք:

Ավելին՝ սկզբնաղբյուրում

Leave a Comment