Աբրահամյան. Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն ու կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի ուժերի համար

Աբրահամյան. Ապրիլյանի ժամանակ ՊԲ-ն ու կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի ուժերի համար

2 ապրիլի 2026 – 13:46 AMT

PanARMENIAN.NetԱպրիլյան քառօրյա պատերազմի ժամանակ ՊԲ-ն ու կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի ուժերի համար, որի արդյունքում հրադադար կնքվեց, գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում:

Նա հիշեցրել է, որ 10 տարի առաջ՝ այս օրը՝ ապրիլի 2-ին, Ադրբեջանը վերսկսեց ռազմական գործողությունները Արցախի դեմ:

«Նպատակը՝ ուժի միջոցով Արցախի հարցը լուծել կամ ստեղծել այնպիսի իրավիճակ, որի պայմաններում ՀՀ-ն ու Արցախը կկապիտուլացվեին՝ տապալվեց։

ՊԲ-ն ու նրան միացած կամավորները լավ ջարդ կազմակերպեցին Ադրբեջանի գրոհային խմբերի և թիկունքից աջակցության շտապող ռեզերվային ուժերի համար, ինչի պայմաններում կարճ ժամանակ անց Ադրբեջանը հրադադար խնդրեց։

Քառօրյա մարտական գործողությունների հետևանքով, հայրենիքը պաշտպանելիս 75 հայորդի նահատակվեց, իսկ ադրբեջանական զոհերի թիվը տարբեր աղբյուրներով հասնում էր 7-8 հարյուրի։

Փառք հայրենիքի պաշտպաններին։ Հավերժ փառք հայրենիքի պաշտպանության համար նահատակվածներին»,- գրել է նա:

2016 թվականի այս օրերին սկսված ռազմական գործողությունների հետևանքով հայկական կողմը ունեցել է ավելի քան հարյուր զոհ։

Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Ապրիլի 5-ին հաստատվել է հրադադար, դադարեցվել են ռազմական գործողությունները: Հայկական կողմը ապրիլյան մարտերի հետևանքով կորցրել է 800 հեկտար տարածք:

Leave a Comment