Ուզում եմ, որ երեխաներս իմանան, թե ով է հանձնել Ղարաբաղը և պառակտել Եկեղեցին․ ռուսական մամուլի անդրադարձը Փաշինյանի դեմ ակցիային

Մոսկվայի կենտրոնում՝ Հայաստանի դեսպանատան դիմաց, ապրիլի 1-ին տեղի է ունեցել բողոքի ցույց՝  հաջակցություն Հայ առաքելական եկեղեցու․ գրում է Известия-ն։

Մասնակիցները դատապարտել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Գարեգին Բ կաթողիկոսի նկատմամբ գործադրվող ճնշումները։ Հավաքվածներն աջակցություն են հայտնել Հայ առաքելական եկեղեցուն՝ պահանջելով, որ վարչապետը դադարեցնի միջամտել նրա ներքին գործերին։ Մասնակիցները բղավել են կառավարության դեմ կարգախոսներ և քննադատել ներկայիս կառավարությանը։

«Մենք՝ հայերս, ձգտում ենք պահպանել և խթանել մեր ընտանեկան արժեքները, ավանդույթները, հավատքը և կրոնական ավանդույթները, բայց տեսնում ենք, որ այսօր այս ամենը ոչնչացվում է», – հայտարարել է հասարակական գործիչ Արշակ Գրիգորյանը։

Ռուսական Առաջին ալիքը նշել է, որ կրքերն այն աստիճան են թեժացել, որ ցուցարարներն այրել են Նիկոլ Փաշինյանի դիմանկարը։

«Նա հակառուսական քարոզչություն է ծավալել Հայաստանում։ Նա մեզ անվանում է Կրեմլի գործակալներ, ԱԴԾ գործակալներ և այլն։ Նա մեղադրում է Ռուսաստանին հիբրիդային պատերազմի համար։ Բայց այսօր նա եկել է քննարկելու, թե ինչպես համագործակցել Ռուսաստանի հետ ապագայում։ Մենք կողմ ենք բարեկամությանը, Ռուսաստանի և Հայաստանի միջև դարավոր բարեկամությանը, ռուս և հայ ժողովուրդների միջև դարավոր բարեկամությանը։ Բայց մենք չենք կարող ընդունել վարչապետ Փաշինյանի կողմից մեր Եկեղեցու, բոլոր ծխականների հասցեին հնչող հռետորաբանությունն ու վիրավորանքները, որոնք իրենց համարում են Հայ եկեղեցու զավակներ, որոնք ապրում են ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում», – հայտարարել է Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Լևոն Մուքանյանը։

Ավելին, ցուցարարները նշել են, որ Մերձավոր Արևելքի հակամարտության սկզբնական օրերին Հայաստանի վարչապետը չի օգնել Իրանին, որը պահպանում է պատմական հայկական եկեղեցիները:

Pravda.ru-ն հայտնել է, որ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստան էր եկել քաղաքական թթվածնի համար, բայց իրականության սառը ներարկում ստացավ։ Համացանցում հայտնվել է կարճ տեսանյութի կադրեր։ Դրանում մի տղամարդ խնդրում է լուսանկարվել Փաշինյանի հետ, ապա, դիմելով ՀՀ վարչապետին, հարցնում. «Գիտե՞ք, թե ինչու որոշեցի լուսանկարվել Ձեզ հետ։ Ես ուզում եմ, որ երեխաներս իմանան, թե ով է հանձնել Ղարաբաղը և պառակտել Եկեղեցին»։ Միևնույն ժամանակ՝ հավաքվածները բղավում էին «դավաճան»։ Հայաստանի վարչապետը պարզապես նյարդայնացած ձեռքը թափահարել է և շտապել հեռանալ՝ անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ։ Նշվում է, որ Փաշինյանը Մոսկվայում հանդիպել է հայկական սփյուռքի, որը չի կարդում Բրյուսելի խաղաքարտերը։

 

 

 

Leave a Comment