Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա զոհ

Ապրիլի 1-ին, ժամը 21։26-ին ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Չայնիի ոլորաններ» կոչվող հատվածում ավտոմեքենան բախվել է արգելապատնեշին. կա արգելափակված քաղաքացի։

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ և հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 27-րդ կմ-ին «VAZ» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճանապարհի արգելապատնեշին. վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, հատուկ գործիքների օգնությամբ ավտոմեքենայից դուրս բերել վարորդի դին և մոտեցրել շտապօգնությանը։

Leave a Comment