«Արտեմիդա-2» տիեզերանավը ուղևորվել է տիեզերք

«Արտեմիդա-2» տիեզերանավը ուղևորվել է տիեզերք

ԱՄՆ-ը «Արտեմիդա-2» առաքելության շրջանակում 1972 թվականից հետո առաջին անգամ դեպի Լուսին է ուղարկել չորս աստղագնացներով տիեզերանավ։ Թռիչքը դեպի Երկրի արբանյակ և վերադարձը նախատեսված է, որ կտևի մոտ 10 օր։

Space Launch System հրթիռը և «Օրիոն» տիեզերանավը, որի անձնակազմում ընդգրկված է չորս աստղագնաց, հաջողությամբ արձակվել է Ֆլորիդայի Կանավերալ հրվանդանից։

Առաքելության շրջանակում «Օրիոն» տիեզերանավը Լուսնի շուրջ կկատարի մեկ պտույտ։

Մոտ 10-օրյա այս թռիչքը դեպի Լուսին նրանց հնարավորություն կտա հասնել տիեզերքի այն խորքերը, որոնք մինչ այժմ մարդուն անհասանելի են եղել։

Մեկնարկից մի քանի րոպե անց, երբ տիեզերանավը հասել է Երկրի մթնոլորտի վերին շերտեր, առաքելության հրամանատար Ուայզմանը կապի միջոցով հայտնել է. «Տեսարանը հիասքանչ է։ Մենք դիտում ենք գեղեցիկ լուսնային արևածագ»։

Գրեթե երեք տարվա նախապատրաստությունից հետո այս անձնակազմը դարձել է առաջինը, որը թռչում է ՆԱՍԱ-ի «Արտեմիդա» ծրագրի շրջանակում։ Ծրագիրը, որը մեկնարկել է 2017 թվականին և ներառում է միլիարդավոր դոլարների ներդրումներ, նպատակ ունի ապահովել ԱՄՆ-ի երկարաժամկետ ներկայությունը Լուսնի վրա առաջիկա տասնամյակներում։

Leave a Comment