Ուկրաինան և Միացյալ Նահանգները քննարկել են անվտանգության երաշխիքների ամրապնդումը․ Զելենսկի

Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ Կիևը և Վաշինգտոնը աշխատում են Ուկրաինայի անվտանգության երաշխիքները ամրապնդելու ուղղությամբ, սակայն չի մանրամասնել, թե ինչ երաշխիքների մասին է խոսքը կամ ինչպես են դրանք ամրապնդվելու։

Զելենսկին ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև երկկողմ տեսակոնֆերանսներ են նախատեսված ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի մասնակցությամբ չորեքշաբթի օրը։

«Մենք մանրամասն քննարկումներ ունեցանք (ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ – խմբ.) Սթիվ Ուիթքոֆի և (ԱՄՆ նախագահի փեսայի – խմբ.) Ջարեդ Քուշների հետ։ Մեզ միացան ԱՄՆ սենատոր Լինդսի Գրեհեմը և Մարկ Ռյուտեն։ Մենք քննարկեցինք, թե ինչպես ամրապնդել դիվանագիտությունը և ինչ քայլեր են հնարավոր։ Մենք նաև քննարկեցինք անվտանգության երաշխիքները և եվրոպացիների ներգրավվածությունը։ Մենք համաձայնեցինք ամրապնդել անվտանգության երաշխիքները», – ասել է Զելենսկին իր Telegram ալիքում հրապարակված տեսանյութում։

Leave a Comment