ՀՀ ՊՆ-ն դուրս ա բերել Տավուշի դիրքերից մեկը. Դավիթ Գալստյան

Դիրքը դուրս ա բերվել սահմանազատման ՈՉ ԵՆԹԱԿԱ տարածքից։

Համեմատաբար նոր արբանյակային լուսանկարները ապացուցում են էդ փաստը։

ՀՀ ԶՈՒ-ն հեռացել ա Բերքաբերի ջրամբարի ափին գտնվող դիրքից, թեև էդ հատվածը սահմանազատման/սահմանագծման կտորներից դուրս ա (կտորների արանքում ա)։

Իսկ սահմանազատման ենթակա հատվածները նշված են ՀՀ վարչապետի աշխատակազմի կողմից հրապարակված քարտեզի վրա (մեկնաբանություններում կդնեմ)։

Նկարում երևում ա, որ 2023 թ-ին գոյություն ունեցող դիրքը 2025 թ-ին ապամոնտաժվել ա, խրամատները լցվել են և այլն։

Ես մեկնաբանություն էի խնդրել ՊՆ-ից։ Ինձ ասեցին, որ իմ «նույնաբովանդակ հարցմանը ԱԱԾ-ն արդեն արձագանքել է»։

Անկեղծ՝ գաղափար չունեմ, թե կոնկրետ ինչի մասին են գրել։ Երևի ուրիշ դիրքային փոփոխությունների մասով։

Բայց պատասխանից խուսափելու, ենթադրում եմ, լավագույն տարբերակը չի…

N.B․ Դիրքը, իմ կարծիքով, շատ էական մարտավարական նշանակություն ունի։ Տեղանքն ա վերահսկում, Կիրանց / Խերիմլի հատվածին մոտեցող ճանապարհն ա վերահսկում, դիմացի ադրբեջանական գյուղը և այլն․․․

Ավելի վաղ գրել էի Բերքաբերի մյուս ափում Ադրբեջանի կողմից միակ դիրքի հետքաշման մասին։

Կառավարության կողմից հրապարակված քարտեզը ու դիրքը։ Պարզ երևում ա, որ դիրքը սահմանազատվող կտորներից դուրս ա:

Ադրբեջանի թողած դիրքը՝  https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid027ArnwqGNQLmpxhWZttBESbd2ZjeB54LJoNAem4whsQbXPwjjkUxL1PPWYu2nCSQ3l

Դիրքը ու սահմանազատվող կտորի հեռավորությունը:

ՀՀ-ին «գաղտնի» փոխանցված ադրբեջանական դիրքը

ՀՀ իշխանություննևը գաղտնի էին/են պահում էն, որ Ադրբեջանը Հայաստանին դիրք ա փոխանցել Տավուշում «սահմանազատման» ընթացքում։

Առաջի հայացքից թվում ա թե՝ «լավ լուր ա/փիառ ա, ինչի՞ պտի թաքցնեին»։ Դրան կհասնենք, բայց սկսենք սկզբից։

* Բաղանիս-Բերքաբեր հատվածում «սահմանազատումը» արվել ա, բնականաբար, Ադրբեջանի պահանջով, որպիսի ինքը վերահսկողություն ստանա Խորհրդային Ադրբեջանի 4 նախկին սահմանային գյուղերի տարածքի նկատմամբ։

* Արդյունքում տարածքներ ու բազմաթիվ դիրքեր, փաստացի, զիջել ա միայն ՀՀ-ն։ Ստեղ կա մի հատ «բայց»։

* Ես հայտնաբերել էի, որ ըստ պաշտոնապես հրապարակված քարտեզի ոչ միայն ՀՀ-ն պետք ա դիրք զիջի, այլ նաև Ադրբեջանը։

* Չար լեզուները պնդում էին, որ Ադրբեջանը պետք ա զիջեր 3 դիրք, ինչը (ըստ քարտեզի) շատ տրամաբանական ա։ Բայց զոռով-շառով մեկին են համաձայնել (ընթացքում խառը բաներ ա էղել):

* Հետագայում ես ստացա սկզբից ոչ պաշտոնական, հետո կիսապաշտոնական / ոչ հրապարակային հաստատումներ, որ ՀՀ-ն մի դիրք ա ստացել։

* Որոշ ժամանակ առաջ հնարավորություն ունեցա բարձրաստիճան սահմանապահներից մեկից հետաքրքրվել՝ ինչի են թաքցրել էս դիրքի ստանալու փաստը (իմանալով պատասխանը)։

Ասեց մոտավորապես՝ «չէ, ինչն ենք թաքցրել, ոչ մի թաքուն բան, բացահայտ ա էղել․․․»։

* Դրանից հետո չալարեցի, գտա հարցումը, որը ուղարկել եմ ԱԱԾ դեռ 2024 թ․ մասիսին։

«Արդյոք հետ է քաշվել 41° 4’11.99″N 45° 9’37.18″E կոորդինատներով ադրբեջանական դիրքը․․․»։

Ի պատասխան ստացել եմ սա․

«ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը թույլատրելի սահմմաներում արդեն իսկ պարզաբանումներ ներկայացրել է ս․թ․ մայիսի 16-ին Հանրային ՀԸ կողմից եթե հերառձակված հաղորդման ընթացքում»։

* Հարցազրույցում, որում խոսվում էր նաև թե, «ով ինչ ա ստանում» մասին, բնականաբար, որևէ տեղեկություն դիրք ստանալու/հետ քաշվելու մասին չկար։

Կար մի քանի մանիպուլյատիվ պնդումներ այլ թեմաներով, բայց էդ ուրիշ պատմություն ա։ (հղումը՝ մեկնաբանություններում):

* Լավ, բա ինչի՞ էին թաքցնում։

Պատճառը էն ա, որ եթե էս տեղեկատվությունը հասանելի դառնար Ադրբեջանում լայն զանգվածներին/իշխանության այլ թևերին, ապա կարող ա դժգոհության ալիք բարձրանար («մենք հաղթել ենք, խի ենք բան զիջում»), չէ որ Ալիևի հռետորաբանությունը տենց բան չէր նախատեսում։

Ու Ադրբեջանը կարող ա փոշմաներ։

* Ի դեպ, իշխանական թևի / պատգամավորների «Կիրանցում բոլորը գոհ են» ինքնամոռաց թեզն ու շուխուրը (գյուղապետի կոնտեքստից կտրած բառերով) Ադրբեջանում բարձրացված դժգոհության պատճառով աշխատեց ի վնաս կիրանցեցիների։

*** Քարտեզ

* Քարտեզի աջ մասում նշված ա Ադրբեջանի կողմից ՀՀ-ին փոխանցված դիրքը (շրջանակի մեջ, գիծ քաշած ադրբեջանական դրոշով)։

Ներքևի / կենտրոնական մասում նշված ա Ադրբեջանին փոխանցված հայկական դիրքերից միայն մեկը (մյուսները այլ հատվածներում են):

* Տակտիկական տեսանկյունից (իմ սուբյեկտիվ կարծիքով) Ադրբեջանին փոխանցված դիրքը ավելի կարևոր ա ոչ միայն ստացած, այլ նաև մնացած Բերքաբերի ջրամբարից արևելք (աջ) գտնվող դիրքերից։

Դիրքը բարձունքի վրա ա, այստեղից տեսանելի/վերահսկելի են թե նշված դիրքերը, թե դեպի դրանք տանող ճանապարհը։

* Էդ պատճառով (չար լեզուների պնդմամբ) առաջացել են որոշ լոգիստիկ բարդություններ (․․․):

Երևի էսքանը․․․

P.S. Գեղարքունիքի քննարկվող դիրքի մասին գրել էի 2025 թ․ սեպտեմբերին (էդ էլ կդնեմ մեկբանանություններում):

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid0apHNkdBcA4UyPtLtCzFCd9PEj8a6AUq3KNnCcyLAr2PicAXqYNq6honKSLb8bf4pl

Սա էլ պետք ա ստեղ լինի՝

❗️ ՀՀ քարտեզի մասին իրական քամահրանքի և այդ քարտեզից տարածք հանձնելու մասին

https://www.facebook.com/Aeternum7/posts/pfbid02DDkXu1EFFgRNdk256ZrhhWvCLgSWyLCrf3TkomL6mtsk1aY5GjLeAfgzBvp2Zw6Ll

Դավիթ Գալստյան, ռազմական լրագրող

Leave a Comment