18-ամյա Դավիթը նիկոլի անողոք վրեժխնդրության, դաժան, ցուցադրական ու հրապարակային բեմադրված պատժից գործողության հերթական երիտասարդը դարձավ. Աննա Մկրտչյան

Դավիթը զոհ է այնպես, ինչպես Լիդիան Մանթաշյան, Ժորան Ավետիսյան, Տաթևը Վիրաբյան, Սամվելը Վարդանյան ու շատ ուրիշներ ում անունները ձեզ անգամ ծանոթ չեն:

Հարգելի խնամակալներ, հարգելի իրավապաշտպաններ ու հարգելի փաստաբաններ,

եթե դուք նիկոլի ասած վնգստացող դատավորներից պատվարժան քայլ կամ արդարադարտություն եք սպասում,

եթե նիկոլին բաց նամակ գրելով մարդասիրություն, խղճահարություն ու բարոյականություն եք սպասում` ցավում եմ անասելի ու աննկարագրելի: Որովհետև ամեն անգամ, էլ ավելի մեծ խանդավառությամբ է ստորացնելու, ցավացնելու ու նվաստացնելու բոլորիս:

Դավաճան նիկոլը քաղաքականության մասին չէ, որ ջանում եք չքաղաքականացնել:

Իշխանազավթ նիկոլը պետական պաշտոնյա չէ, որ ջանում եք եկեղեցում տեղի ունեցածի անունը դնել թյուրիմացություն:

Չարիք նիկոլը չի նահանջի վրեժից, որ ջանում եք խուսափել:

Իմիջայլոց վաղուց արդեն ժամանակն է հասկանալ, որ կատարվող ամեն ինչ ոչ թե մոտենում է ձեզ, այլ արդեն մտել է յուրաքանչյուրիդ տուն: Անիմաստ է անկարողության ու գործողության բացակայության անունը դնել լավատեսություն կամ հույս, որն ամբողջությամբ չհիմնավորված է:

 

Leave a Comment