Սուրբ Աննա եկեղեցու միջադեպի գործով այսօր երկու ամսով կալանավորված 18-ամյա Դավիթ Մինասյանը հիվանդանոցից տեղափոխվել է Արմավիրի բանտ:Այս մասին հայտնում է «Ազատություն»-ը:
Դատարանից բանտ ճանապարհին նա կորցրել էր գիտակցությունը, տեղափոխվել հիվանդանոց:
Դատարանն այսօր բավարարեց Դավիթ Մինասյանին կալանավորելու քննչականի միջնորդությունը:
Փաստաբանները հայտնել էին, որ Դավիթը կալանքի հետ անհամատեղելի հիվանդություն՝ չբացահայտված ալերգիա ունի: Տղայի մայրը՝ դատական նիստից առաջ բաց նամակով դիմել էր դատարանին: Գայանե Մինասյանը խնդրել էր որդուն հնարավորություն տալ դատական նիստերին սպասել ազատության մեջ՝ շեշտելով՝ որդին 4 տարեկանից ունի շուրջօրյա հատուկ խնամքի կարիք: