12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Մինասյանի փաստաբան Վարդուհի Էլբակյանը հուզվեց, երբ լրագրողներին պատմեց, թե դատարանի որոշումից հետո ինչ է ասել իրեն իր պաշտպանյալը։
Դավիթը հարցրել է՝ դպրոցս ավարտելու հնարավորություն կունենա՞մ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տղային 2 ամսվա կալանք է տվել։
Դավիթը մեղադրվում է Փաշինյանին հարվածելու փորձ կատարելու մեջ՝ խուլիգանության հոդվածով։ Փաշինյանը Ծաղկազարդի տոնին Սուրբ Աննա եկեղեցի է մտել քաղաքական գործունեություն իրականացնելու, իսկ Դավիթ և Միքայել Մինասյանները խոչընդոտել են նրա գործողությունները։
Տղաները ամեն կիրակի պատարագի են մասնակցում։ Այդ օրը ևս ներկա են եղել Ծաղկազարդի տոնին նվիրված Սուրբ պատարագին, երբ Փաշինյանը Քպ-ի ու թիկնապահների հետ մտել է եկեղեցի և աղաթող հավատացյալների միջով փորձել առաջ գնալ։