ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը զրոյական է. Արաղչի

ԱՄՆ-ի նկատմամբ վստահությունը զրոյական է. Արաղչի

Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին «Ալ Ջազիրա» հեռուստաալիքին տված հարցազրույցում խիստ քննադատության է ենթարկել Վաշինգտոնի գործողությունները՝ հայտարարելով, որ Թեհրանը որևէ հույս չի կապում Միացյալ Նահանգների հետ բանակցությունների հետ։

«Որևէ վստահություն չկա, որ բանակցությունների միջոցով հնարավոր է արդյունքի հասնել. այդ վստահությունը զրոյական մակարդակի վրա է»,- ընդգծել է նախարարը։

Նա հավելել է, որ չնայած՝ ԱՄՆ-ից ուղղակի և անուղղակի (տարածաշրջանային գործընկերների միջոցով) հաղորդագրություններ են ստացվում, սակայն այս պահին որևէ իրական բանակցային գործընթաց գոյություն չունի, և շրջանառվող լուրերը չեն համապատասխանում իրականությանը։

Անդրադառնալով ռազմական սպառնալիքներին՝ Արաղչին վստահություն է հայտնել Իրանի պաշտպանական կարողությունների վերաբերյալ։

«Ցամաքային պատերազմում մենք ավելի հմուտ ենք և լավ զինված։ Մենք լիովին պատրաստ ենք դիմակայել ցանկացած ցամաքային սպառնալիքի և ունենք բավարար փորձ»,- ասել է նա։

Իրանի գլխավոր դիվանագետը նաև շեշտել է, որ իրենք որևէ նախապայման չեն ներկայացրել և թույլ չեն տա որևէ մեկին վերջնագրեր կամ ժամկետներ թելադրել Թեհրանին։ Նրա խոսքով՝ Իրանը կդիմի այլ միջոցների, երբ դա անհրաժեշտ համարի։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment