1 ապրիլի 2026 – 15:57 AMT
PanARMENIAN.Net – Ապրիլի 1-ից ձմեռային անվադողերով երթևեկելու պարտադիր պահանջը հանվում է:
Հայաստանում վարորդները նոյեմբերի 15-ից մինչև մարտի 31-ը պարտավոր են երթևեկել ձմեռային անվադողերով, այդ ընթացքում ամառային անվադողերով երթևեկելու դեպքում նրանք կտուգանվեն:
Սահմանված կարգավորումների համաձայն՝ տարվա եղանակներին համապատասխան անվադողերի կիրառումը նպատակ ունի բարձրացնել ճանապարհային երթևեկության անվտանգությունը և նվազեցնել ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը։