Արման Ծառուկյանը կիսվել է ամառային Օլիմպիական խաղերում ազատ ոճի ըմբշամարտի մրցումներին մասնակցելու հնարավորության մասին իր մտքերով:
«Դա ժամանակ է պահանջում, հասկանո՞ւմ եք… Եթե ես UFC-ի չեմպիոն լինեի, գուցե կմտածեի այդ մասին, բայց… հենց հիմա՝ ոչ։ Այնտեղ գումար չկա։ Դա անե՞լ երկրի համար։ Այո, կարելի էր մեդալ նվաճել։ Բայց այդ տղաները 25 տարի շարունակ միայն ըմբշամարտ են մարզվում։ Շատ բարդ կլիներ նրանց հետ մրցելը։ Դա բոլորովին այլ մակարդակ է»,- ասել է Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանը վերջին անգամ մրցահարթակ է դուրս եկել մարտի 29-ին՝ «RAF 7» ըմբշամարտի մրցաշարի շրջանակներում։ Հայազգի մարտիկը 9։3 հաշվով հաղթանակ է տարել ամերիկացի Ջորջիո Պուլասի նկատմամբ։