Քննարկվել են ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի Կենտրոնական և Արևմտյան Ասիայի դեպարտամենտի գլխավոր տնօրեն Լեա Գուտիերեսի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը քննարկել են ինչպես ԱԶԲ գործող ծրագրերը Հայաստանում, այնպես էլ առաջիկայում իրականացվելիք նախագծերի պորտֆելը: Հանդիպման ընթացքում նախարար Հովհաննիսյանը առանձնահատուկ ընդգծել է ԱԶԲ հետ երկու տասնամյակ ձգվող արդյունավետ համագործակցության կարևորությունը և Հայաստանի զարգացման ռազմավարական առաջնահերթությունների շուրջ երկխոսության ընդլայնման անհրաժեշտությունը։

Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու սերտ համագործակցությունը Հայաստանի տնտեսական կայունությունն ամրապնդելու և զարգացման ռազմավարական օրակարգն առաջ մղելու ուղղությամբ:

Leave a Comment