Ղրիմում ռուսական ռազմական ինքնաթիռ է կործանվել

Ռուսաստանի կողմից օկուպացված Ղրիմում երեկ երեկոյան կործանվել է Պաշտպանության նախարարությանը պատկանող АН-26 ինքնաթիռը։

Օդանավում գտնվող 23 ուղևորներն ու անձնակազմի հինգ անդամները զոհվել են։ Այս մասին տեղեկացրել է Ռուսաստանի քննչական կոմիտեն՝ պնդելով, որ ավիավթարի պատճառը «ոչ թե ինքնաթիռի վրա արտաքին ազդեցությունն էր այլ տեխնիկական անսարքությունը»։

Leave a Comment