Այսօր թռչունների միջազգային օրն է

Այսօր թռչունների միջազգային օրն է

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը հայտնել է, որ այսօր թռչունների միջազգային օրն է։

Թռչուններին նվիրված տոնն առաջին անգամ նշվել է ամերիկյան Օյլ-Սիթի քաղաքի դպրոցում 1894 թվականին կենսաբանության ուսուցիչ Չարլզ Բեբկոկի կողմից կազմակերպված միջոցառմանը: Գաղափարին աջակցել են տեղական թերթերը։ Այնուհետև Թռչունների օրը լայնորեն նշվել է ԱՄՆ-ում և Եվրոպայում: 1902 թվականին Փարիզում ստորագրվեց «գյուղատնտեսության մեջ օգտակար թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան»։ Դրանում նշվել է տասից ավելի պետություն։ Իսկ 1906 թվականին տոնը ներառվել է աշխարհի շատ երկրների բնապահպանական օրացույցներում:

1950 թվականի հոկտեմբերի 18-ին Փարիզում ստորագրվել է «Թռչունների պահպանության մասին միջազգային կոնվենցիան», որը փոխարինել է նախորդ փաստաթղթին:
Թռչունների միջազգային օրը գործնականում թռչունների և նրանց խնդիրների մասին իրազեկման օր է։
Տարեցտարի ավելի ու ավելի շատ թռչունների տեսակներ են ընդգրկվում Կարմիր գրքում, այժմ դրանցից յուրաքանչյուր 6-րդը գտնվում է անհետացման վտանգի տակ։

Հետաքրքիր փաստեր թռչունների մասին

  • Աշխարհում կա ավելի քան 10000 տեսակի թռչուն( Հայաստանում հանդիպում է 376 տեսակ, որից ավելի քան 100 տեսակը գրանցված է Կարմիր գրքում):
  • Աշխարհի ամենափոքր թռչունը մեղրակեր կոլիբրին է, որի քաշը ընդամենը 2 գրամ է։
  • Ամենաարագ թռչունը սապսանն է, որը որսի հետևից կարող է սլանալ մինչև 390 կմ/ժ արագությամբ։։
  • Մոխրագույն թութակ ժակոն կարողանում է հիշել ավելի քան 1500 բառ։
  • Թռչունների որոշ տեսակներ, օրինակ ագռավները ու թութակները ունեն 5-ամյա երեխայի մակարդակի ինտելեկտ։
  • Ալբատրոսները կարող են մի քանի տարի չհպվել հողին՝ իրենց կյանքը անցկացնելով օդում։
  • Կազուարն աշխարհի ամենավտանգավոր թռչունն է, որը հայտնի է իր դաշույնի ճանկերով, որոնք կարող են սպանել մեկ հարվածով։
  • Չվող թռչունները տարիներ շարունակ տասնյակ հազարավոր կիլոմետրեր են թռչում՝ կողմնորոշվելով աստղերով ու Երկրի մագնիսական դաշտով։
  • Թռչունների մարմնի ջերմաստիճանը 7-8 աստիճանով բարձր է մարդկանց մարմնի ջերմաստիճանից:
  • Թռչունները ատամներ չունեն, ուստի սնունդն ամբողջությամբ կուլ են տալիս ու մարսում ստամոքսում։

Գնահատեք հոդվածը

Leave a Comment